Չեմպիոնական վերջնագիծ. սույն թվականի հունիսի 3-ից Երևանում մեկնարկում է ՀՀ վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2025-2026» առաջնության եզրափակիչ փուլը:
Տարվա գլխավոր տիտղոսի համար կպայքարեն մրցաշրջանի լավագույն չորս թիմերը՝ ԽՄՕՄՄ-ն, ՖԻՄԱ-ն, Աջափնյակն ու ԲՊՀ-ն: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Շենգավիթի համալիր մարզադպրոցի մարզադահլիճում:
Առաջին հանդիպումը կկայանա արդեն այսօր երեկոյան։ Հրավիրում ենք բոլոր մարզասերներին տրիբունաներից քաջալերելու մեր վոլեյբոլիստուհիներին:
Խաղացանկ՝
- Հունիսի 3 (Չորեքշաբթի)
- 18:00 | ԽՄՕՄՄ - Աջափնյակ
- Հունիսի 4 (Հինգշաբթի)
- 18:00 | ԲՊՀ - ՖԻՄԱ
- Հունիսի 5 (Ուրբաթ)
- 18:00 | ՖԻՄԱ - Աջափնյակ
- 20:00 | ԲՊՀ - ԽՄՕՄՄ
- Հունիսի 6 (Շաբաթ)
- 16:00 | Աջափնյակ - ԲՊՀ
- 18:00 | ՖԻՄԱ - ԽՄՕՄՄ



