Այսօր Ստամբուլ քաղաքում կայացել է Եվրոպական վոլեյբոլի կոնֆեդերացիայի (ԵՎԿ / CEV) նախագահ Ռոկո Սիկիրիչի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) նախագահ Կարեն Ասմարյանի հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՎԿ տնօրեն Վուկ Կարանովիչը և ՀՎՖ միջազգային հարցերի պատասխանատու Խաչատուր Ասմարյանը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր հարցերի՝ կապված վոլեյբոլի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում ապագայում կազմակերպվելիք մի շարք խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման հեռանկարների հետ:
Պաշտոնական հանդիպումից հետո ՀՎՖ պատվիրակությունը ներկա է գտնվելու Ստամբուլում կայանալիք Եվրոպայի կանանց վոլեյբոլի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:



