Ավարտվեց ՀՀ վոլեյբոլի տղամարդկանց 2025-2026թթ. Պրո Լիգայի 2-րդ փուլը, որը հիշվեց լարված պայքարով և հետաքրքիր արդյունքներով։ 4 խաղից հետո ՖԻՄԱ թիմը գրավում է առաջին հորիզոնականը՝ ունենալով 4 հաղթանակ և 10 միավոր։
Նոր Նորքը ընդամենը 1 միավորով է հետ մնում առաջատարից՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, ինչը չեմպիոնական պայքարը դարձնում է էլ ավելի թեժ։ Գյումրին 5 միավորով 3-րդն է, իսկ Պրիմա Վոլն ու Իմպուլսը եզրափակում են հնգյակը։
Առջևում վճռորոշ 3-րդ փուլն է։ Շարունակեք հետևել զարգացումներին։
Մրցաշարային աղյուսակ (2-րդ փուլ).
- ՖԻՄԱ – 10 միավոր
- Նոր Նորք – 9 միավոր
- Գյումրի – 5 միավոր
- Պրիմա Վոլ – 3 միավոր
- Իմպուլս – 3 միավոր



