Այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ Վոլեյբոլի Միջազգային ֆեդերացիայի (FIVB) գրասենյակում, տեղի է ունեցել կարևոր հանդիպում: ՎՄՖ նախագահ Ֆաբիո Ազևեդոն ընդունել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանին և ՀՎՖ նախագահության անդամ Խաչատուր Ասմարյանին:
Հանդիպման առանցքում էին վոլեյբոլի զարգացման (FIVB Volleyball Empowerment) նոր ծրագրերի մեկնարկը և Հայաստանում լողափնյա վոլեյբոլի կենտրոնի ստեղծման հեռանկարները:
Բանակցությունների արդյունքում կողմերը եկան պատմական համաձայնության՝ մոտ ապագայում Հայաստանում անցկացնելու Լողափնյա վոլեյբոլի Մ17 կամ Մ19 Աշխարհի առաջնությունը: Նախագահ Ազևեդոն հավաստիացրեց, որ Միջազգային ֆեդերացիան ամեն կերպ կաջակցի մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև, որ Ֆաբիո Ազևեդոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան:



