Սույն թվականի հուլիսի 18-ից 19-ը Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում անցկացվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ16 տղաների և աղջիկների առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին աղջիկների 13 և տղաների 5 թիմեր՝ պայքարելով տարվա չեմպիոնական տիտղոսի համար:
Տղաների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց «Աբովյան» թիմը, իսկ աղջիկների մոտ չեմպիոն հռչակվեց «Աջափնյակ» թիմը:
Տղաներ՝
- Աբովյան
- ՀՀ Մ16 հավաքական
- Արաբկիր
Աղջիկներ՝
- Աջափնյակ
- ՀՄՄԴ
- Աբովյան



